Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Խորվաթ մասնագետի հետ համաձայնագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի ամառը՝ ևս մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ:
Իգոր Տուդորը «Բյանկոներին» գլխավորել էր մարտին: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում «Յուվենտուսը» զբաղեցրել էր չորրորդ տեղը: