Logo

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

17:24 / 11.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ռոման» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի դարպասապահ Միլե Սվիլարի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահն անցկացրել է 38 հանդիպում, 16 խաղում դարպասը պահել է անառիկ։ Սվիլաը ճանաչվել է Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։

fastnews-ads-banner