Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 15-րդ տուրում Կոլումբիայի ազգային հավաքականը սեփական դաշտում չի կարողացել հաղթել Պերուի թիմին. գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0-0: Վենեսուելան էլ տնային խաղում 2-0 հաշվով հաղթել է Բոլիվիային։
Կոլումբիան 21 միավոր ունի և 6-րդն է, Վենեսուելան 18 միավորով 7-րդն է, Բոլիվիան` 14 միավորով 8-րդը, իսկ Պերուն` 11 միավորով 9-րդը։
Այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել է Արգենտինայի հավաքականը, որն ապահովել է նաև առաջին տեղը։ Ուղեգիր կնվաճեն նաև 2-6-րդ տեղերը գրաված հավաքականները, իսկ 7-րդ տեղի թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին։
ԱԱ-2026, Հարավամերիկյան ընտրական մրցաշար, 15-րդ տուր
Վենեսուելա - Բոլիվիա` 2-0
Էկտոր Կուելյար, 5 (ինքնագոլ), Սալոմոն Ռոնդոն, 30
Կոլումբիա - Պերու` 0-0