Անգլիայի Չեմպիոնշիփի հաղթող «Լիդս Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Ռուսաստանի նորընծա չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Спорт Экспресс-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած ակումբը մարզում է գերմանացի Դանիել Ֆարկեն, որը 2022 թվականին կարճ ժամանակով աշխատել է «Կրասնոդարում»:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
24-ամյա Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 ասիստ:
Կարդացեք նաև՝
- Չեմպիոնական թուրն այլևս քարի մեջ չէ. «Էդուարդ արքայի լեգենդը»
- Սպերցյան. «Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում»
- Էդուարդ Սպերցյանը բարձրացրեց ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը