Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» մտադիր է գլխավոր մարզիչ նշանակել Լուչանո Սպալետիին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Սաուդյան ակումբը նման որոշում է կայացրել, երբ հայտնի է դարձել, որ Ստեֆանո Պիոլին վերադառնում է «Ֆիորենտինա»:
Առաջիկա ժամերին «Ալ Նասրի» ներկայացուցիչները պաշտոնական առաջարկով կդիմեն Սպալետիին՝ տարեկան առաջարկելով 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ 66-ամյա մասնագետը ֆեդերացիայի պահանջով հեռացել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: