Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը:
Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է:
Մերսիսայդյան ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»: