Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն օգոստոսին կմիանա իտալական «Միլանին», մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է «Ռոսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
«Մենք իսկապես անհամբեր սպասում ենք Մոդրիչի ժամանմանը: Նա կժամանի օգոստոսին։ Լուկա Մոդրիչն առանցքային ու ակնառու խաղացող է։
Կիսապաշտպանությունում ունենք մի քանի հիանալի խաղացողներ։ Մենք անպայման կխաղանք երեք կիսապաշտպանով՝ հաշվի առնելով նրանց անհատական բնութագրերը»,- ասել է «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչը:
Լուկա Մոդրիչն աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա «Արքայական ակումբից» և «Միլանին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: