Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», հայտնում է իսպանական գրանդի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական գրանդին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում:
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 արդյունավետ փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն ակումբի հետ 9 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։