Logo

As. Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ

13:27 / 20.05.2025Ֆուտբոլ
null

As պարբերականը հաշվարկել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»:

37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց տեսակրկնության համակարգի, կվաստակեր 80 միավոր:

«Աթլետիկոն» կշարունակեր զբաղեցնել երրորդ տեղը, սակայն կունենար 77 միավոր, ոչ թե 70, որքան այժմ գրանցել է Դիեգո Սիմեոնեի թիմը:

Զբաղեցրած տեղերով VAR-ն ամենաշատն օգնել է «Մալյորկային», որը հիմա 10-րդն է, իսկ առանց այդ համակարգի թիմը կզբաղեցներ 17-րդ հորիզոնականը:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner