Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին», որը տպավորիչ քամբեք կատարեց:
«Բրայթոնը» մինչև 69-րդ րոպեն պարտվում էր 1-2 հաշվով, սակայն երկու գոլ խփեց: Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Ջեք Հինշելվուդը:
«Լիվերպուլը» 83 միավոր ունի, «Բրայթոնը» 58 միավորով 8-րդն է, լավագույն դեպքում այս դիրքում էլ կավարտի առաջնությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր
«Բրայթոն» - «Լիվերպուլ»` 3-2 (տեսանյութ)
Յասին Այարի, 32, Կաորու Միտոմա, 69, Ջեք Հինշելվուդ, 85 - Հարվի Էլյոթ, 9, Դոմինիկ Սոբոսլայ, 45+1