Իտալական «Բոլոնիան» նոր պայմանագիր է ստորագրել թիմի գլխավոր մարզչի` Վինչենցո Իտալիանոյի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: 2024/2025 մրցաշրջանում «Բոլոնիան» 51 տարվա դադարից հետո նվաճել է Իտալիայի գավաթը:
«Մենք շատ ուրախ ենք երկարաձգել պայմանագիրը Վինչենցո Իտալիանոյի հետ: Պատրաստ ենք միասին դիմակայել այն բազմաթիվ և խթանող մարտահրավերներին, որոնք մեզ կբերի հաջորդ մրցաշրջանը,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Կլաուդիո Ֆենուչին:
«Ես ուրախ եմ շարունակել մեր ճանապարհորդությունը: Մենք դեռ շատ նպատակներ ունենք: Կհանդիպենք հուլիսին՝ ավելի լիցքավորված, քան երբևէ»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Իտալիանոն: