Logo

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:55 / 11.07.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 24-րդ տուրի «Միլան» - «Կոմո» խաղը կարող է անցկացվել Ավստրալիայի Պերտ քաղաքում, հաղորդում է ESPN-ը:

2026 թվականի փետրվարի 8-ին նախատեսված խաղը պետք է կայանա Միլանի «Սան Սիրո» ստադիոնում, որտեղ այդ հանդիպումից երկու օր առաջ կանցկացվի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կանաչ լույս է վառել և թույլատրել, որ խաղի անցկացման վայրը տեղափոխվի Ավստրալիա:

Խաղի տեղափոխության համար հարկավոր է նաև Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) և ՖԻՖԱ-ի հաստատումը։

fastnews-ads-banner