«Կոմոն» հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Metaratings-ը:
Կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված են եղել անձամբ գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը և մարզական տնօրեն Կառլալբերտո Լուդին, որոնք Էդուարդին դիտարկել են որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Իտալական կողմը տեղափոխության տարբերակը քննարկել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, որոնք կիսապաշտպանին խորհուրդ են տվել չդիտարկել «Կոմոյի» տարբերակը, քանի որ Ֆաբրեգասը կարող էր հեռանալ «Կոմոյից» և գլխավորել «Ինտերը»:
Իտալական ակումբն ուշադրությունը սևեռել է այլ թեկնածուների վրա և արդյունքում պայմանագիր կնքել Զագրեբի «Դինամոյի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Բատուրինայի հետ: