Logo

Fastex ՊԼ. «Փյունիկը» 5 գոլ խփեց և հաղթեց «Արարատին»` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր

20:31 / 17.05.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 5-2 հաշվով հաղթեց «Արարատին»: «Փյունիկից» դուբլ գրանցեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն: 

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 53 միավորով չորրորդն է, անհասանելի դարձավ Չարենցավանի «Վանի» համար և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: «Արարատը» 29 միավորով 8-րդն է:

Հայաստանից Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում կխաղան նաև «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»: Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարում էլ պայքարը կսկսի «Նոան»:

Fastex Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»` 5-2

Սերժ Դեբլե, 24, 39, Յուսուֆ Օտուբանջո, 53, Մամադու Դումբիա, 59 (ինքնագոլ), Էդգար Մալաքյան, 63 (11մ) - Մուսա Կանտե, 41, Մամադու Դումբիա, 55

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner