Logo

Marca. Չաբի Ալոնսոյի շնորհանդեսի օրը «Ռեալում»

11:18 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի շնորհանդեսն «Արքայական ակումբում» կկայանա մայիսի 26-ին, հայտնում է Marca-ն:

Միջոցառումը կկայանա իսպանական գրանդի մարզաբազայում՝ Վալդեբեբասում: 

Նոր մարզչի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների՝ իսպանացի մասնագետն ու «Արքայական ակումբը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել:

Մայիսի 9-ին Չաբի Ալոնսոն հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Լևերկուզենի «Բայերից»:

Ալոնսոն «Բայերը» գլխավորում էր 2022 թվականից։ Նրա առաջնորդությամբ ակումբը նախորդ մրցաշրջանում դարձել էր Բունդեսլիգայի հաղթող և նվաճել Գերմանիայի գավաթը։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner