«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն Եվրոպա լիգայի եզրափակիչին ընդառաջ հայտնել է, որ այս մրցաշրջանը լավագույններից է իր կարիերայում:
«Սա այն մրցաշրջաններից է, որի ընթացքում ես հպարտություն եմ զգում: Վաղուց չէի եղել այսպիսի իրավիճակում, երբ մարզիչը չէր վստահում ինձ, ու ես պետք է իմ աշխատանքով ապացուցեի, որ արժանի եմ մեկնարկային կազմում լինելուն:
Դուք հաստատ մտածում եք, որ ամենակարևորը տիտղոսներ հաղթելն է, սակայն ես կարող եմ ասել ձեզ, որ սա կարիերայիս ամենալավ մրցաշրջաններից է»,- Կազեմիրոյի խոսքն է մեջբերում ESPN-ը:
Եվրոպա լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Բիլբաոյում ու կլինի «Ֆասթ Սպորտի» ու FAST TV-ի ուղիղ եթերում: