«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին:
««Զենիթը» «Զենիթն» է. բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։
Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, որ մարզական հավաքն ավարտվեց, և շուտով կմեկնարկի Ռուսաստանի առաջնությունը։ Ամեն ինչ լավ է։ Դժվա՞ր էր ընդմիջումից հետո խաղին վերադառնալը. կարծում եմ՝ բոլորի համար նույնն է։ Երբ գնում ես արձակուրդի, ուզում ես հանգստանալ և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես, իսկ դրանից հետո պատրաստվելը հեշտ չէ։ Բայց սա նորմալ է, աշխատանքային գործընթաց։ Ամեն ինչ ընթանում է՝ ըստ ծրագրի։
Մեր նպատակը, ինչպես նախորդ տարիներին, նույնն է՝ սկզբում կատարել նվազագույն առաջադրանքը։ Այսինքն՝ վաստակել բավարար միավորներ՝ վստահություն զգալու համար, իսկ հետո գործել խաղ առ խաղ: Բայց նույնիսկ նվազագույն առաջադրանքը հեշտ չէ։ Մենք ունենք երիտասարդ թիմ, շատ առաջատարներ հեռացել են։ Ամեն ինչ սկսվում է նորից։
Իհարկե, նոր խաղացողներ են եկել։ Կարծում եմ՝ մեր նորեկները տեսնում են, որ մենք լավ և առողջ թիմ ունենք։ Բոլորս օգնում ենք միմյանց»,- ասել է Բայրամյանը:
«Ռոստովը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում հուլիսի 20-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Զենիթի» հետ: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:
Կարդացեք նաև՝