Ռուսական «Կրասնոդարն» իր պատմության մեջ մինչև այժմ չի հաղթել գավաթային մրցաշարերի եզրափակիչներում:
Ռուսաստանի չեմպիոնը Սուպերգավաթի համար խաղում 0-1 հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
«Կրասնոդարը» 2024 թվականին սուպերգավաթային խաղում պարտվել էր «Զենիթին» (2-4), 2023-ին գավաթի եզրափակիչում՝ ԲԿՄԱ-ին (1-1, 11մ` 5-6), 2014 թվականին էլ գավաթի եզրափակիչում ևս պարտվել էր, այդ անգամ` «Ռոստովին» (0-0, 11մ` 5-6)։