Դոմինիկ Սոբոսլայը խոսել է «Լիվերպուլի» հավանական նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է This is Anfield-ը։
«Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի ընկերական հանդիպումներից հետո։ Չեմ պատրաստվում մեկնարկային կազմում տեղս զիջել Վիրցին։ Եթե դու գալիս ես Պրեմիեր լիգան հաղթած թիմ, ապա պետք է քրտնաջան աշխատես ու պայքարես քո տեղի համար։ Եթե նրա համար վճարում են 150 միլիոն եվրո, ապա տրամաբանական է, որ պետք է դիտարկեն որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք միասին խաղալ մեկնարկային կազմում»,- ասել է հունգարացի կիսապաշտպանը։
Դոմինիկ Սոբոսլայը 2024/25 մրցաշրջանում 49 խաղում խփել է 8 գոլ, կատարել է նույնքան ասիստ։
Ֆլորիան Վիրցն արդեն բուժզննում է անցել՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու համար։