«Ինտերը» ձեռք է բերել «Մարսելի» վինգեր Լուիս Էնրիկեին, հայտնում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Միլանյան գրանդը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար պրովանսյան ակումբին կվճարի 25 միլիոն եվրո։
23-ամյա Էնրիկեն «Մարսել» էր տեղափոխվել 2020թ. սեպտեմբերին, թիմում 108 խաղում խփել է 11 գոլ, կատարել 16 ասիստ։