Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Ֆրանսիացի հարձակվողն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 43 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։ Նա Իսպանիայի Լա լիգայում 31 գոլով դարձել է առաջնության գլխավոր ռմբարկու և «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։