Logo

NBA. «Օքլահոման» հաղթեց 32 միավորի առավելությամբ ու պայքարից դուրս թողեց «Նագեթսին»

10:49 / 19.05.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի 7-րդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» 32 միավորի առավելությամբ հաղթեց ու պայքարից դուրս թողեց «Դենվեր Նագեթսին»` 125-93։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Թանդերի» առաջատար Շեյ Գիլջես-Ալեքսանդրը`  վաստակելով 35 միավոր, կատարելով 4 ասիստ ու 3 ռեբաունդ։

«Օքլահոման» Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում է, որտեղ կմրցի «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ։ Դիմակայությունում կհաղթի առաջինը չորս հաղթանակ տարած թիմը։

Արևելքի եզրափակիչում էլ կմրցեն «Նյու Յորք Նիքսն» ու «Ինդիանա Փեյսերսը»։

NBA, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Դենվեր Նագեթս»` 125-93 (21-26, 39-20, 37-26, 28-21) (շարքի հաշիվը` 4-3)

NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner