Logo

Ռեյնան կարմիր քարտի պատճառով նախատեսվածից շուտ ավարտեց կարիերան

23:54 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանացի լեգենդար դարպասապահ Պեպե Ռեյնան իր կարիերայի վերջին խաղում կարմիր քարտ է ստացել:

42-ամյա Ռեյնան «Կոմոյի» կազմում «Ինտերի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրի տնային խաղի 45-րդ րոպեին «վերջին հույսի խախտման» համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից՝ այդպիսով նախատեսվածից շուտ ավարտելով կարիերան:

Տրիբունաներում հավաքված երկրպագուները, երկու թիմերի պահեստային խաղացողները հոտնկայս ծափահարել ու հաջողություն են մաղթել դարպասապահին: Պեպե Ռեյնային մոտեցել է «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը, գրկել նրան: Դարպասապահները մի քանի խոսք են փոխանակել:

«Ինտերն» առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է, նույն հաշվով զուգահեռ ընթացող խաղում «Նապոլին» հաղթում է «Կալյարիին»: Նեապոլյան ակումբն այս պահի դրությամբ 82 միավորով առաջին տեղում է, «Ինտերը» 81 միավորով երկրորդն է:

«Կոմո» - «Ինտեր» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, «Նապոլի» - «Կալյարի» հանդիպումը` «Ֆասթ Սպորտ 1»-ի:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner