«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին.
«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը, որի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» դեմ, որի արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի հունգարական «Ֆերենցվարոշին»։