ՊՍԺ-ն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և իր պատմության մեջ 16-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը:
Եզրափակիչում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթեց «Ռեյմսին»: Առաջին խաղակեսում գրանցվեցին բոլոր գոլերը: Դուբլ գրանցեց ֆրանսիացի վինգեր Բրեդլի Բարկոլան, մեկ գոլ էլ խփեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին:
Փարիզյան գրանդը ոսկե դուբլ արեց. այս մրցաշրջանում նվաճել է նաև Ֆրանսիայի Լիգա 1-ի տիտղոսը: Մայիսի 31-ին ՊՍԺ-ն կփորձի թրեբլ ձևակերպել և Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթել Միլանի «Ինտերին»:
Ֆրանսիայի գավաթ, եզրափակիչ
ՊՍԺ - «Ռեյմս»` 3-0 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 16, 19, Աշրաֆ Հաքիմի, 43