Լոնդոնը ներկայացնող «Քրիստալ Փելասն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթը:
Օլիվեր Գլազների գլխավորած թիմը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի միակ գոլը 16-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Էբերեչի Էզեն: «Մանչեսթեր Սիթիից» 36-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը:
«Քրիստալ Փելասն» այս նվաճման շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում:
Անգլիայի գավաթ, եզրափակիչ
«Քրիստալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»` 1-0
Էբերեչի Էզե, 16
Չիրացված 11-մետրանոց` Օմար Մարմուշ, 36 («Մանչեսթեր Սիթի»)
Կարդացեք նաև՝