Իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն հեռացել է պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա մասնագետն ու Ֆլորենցիան ներկայացնող ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Պալադինոյի օրոք «Ֆիորենտինան» Ա Սերիայում 2024/25 մրցաշրջանում վաստակել էր 65 միավոր և գրավել էր 6-րդ տեղը: