Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում մեքսիկական «Մոնտերեյը» ոչ-ոքիով ավարտեց «Ինտերի» հետ խաղը։ «Ներաձուրիի» դարպասը գրավեց Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, լեգենդար Սերխիո Ռամոսը։
Opta-ի հաղորդմամբ՝ սա Ռամոսի երկրորդ գոլն էր «Ինտերի» դեմ երկրորդ խաղում։ Երկու դեպքերում էլ իսպանացին աչքի է ընկել անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով։