Շոտլանդական «Ռեյնջերսը» նոր սեփականատեր ունի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
49ers Enterprises ամերիկյան ներդրումային կազմակերպությունը, որը գլխավորում է Էնդրյու Կավենան, գնել է բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և պարտավորվել է 20 միլիոն ֆունտ ներդրում կատարել:
Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է գործարքը: