Իսպանական Marca-ն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար առանձնացրել է կարիերան ավարտելու 4 տարբերակ:
40-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Բրազիլիայից, մասնավորապես՝ «Պալմեյրասից», «Բոտաֆոգոյից», «Ֆլամենգոյից» ու «Ֆլումինենսեից»:
Կրիշտիանուն կարիերան կարող է շարունակել նաև Մարոկկոն ներկայացնող «Վիդադ Կասաբլանկայում»: Այդ տարբերակը նրան հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը:
Մրցաշարին մասնակցելու մեկ այլ տարբերակ կա՝ մեքսիկական «Մոնտերեյ» տեղափոխվելը:
Եվ վերջին տարբերակը, ըստ պարբերականի, Ռոնալդուի՝ Սաուդյան Արաբիայում մնալն է՝ «Ալ Հիլալ» տեղափոխությունը: