Logo

Ռոսի. «Հիմարություն կլինի թերագնահատել մրցակցին»

22:22 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին` խոսելով Հայաստանի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կայանալիք հանդիպման մասին.

«Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է, որ բարդ մրցակից է։ Կարելի է հիշել Իռլանդիայի դեմ խաղում հաղթանակը (1-0)։ Հիմարություն կլինի թերագնահատել մրցակցին։

Նրանք արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստներ ունեն, որոնք պատժում են սխալների համար։ Մենք պետք է գործենք ագրեսիվ, պրեսինգի դիմենք` տանտերերին տարածություն չտալով։ Միայն հաղթանակը մեզ կպահի աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում։ Վստահ եմ, որ երեք միավորի համար ստիպված կլինենք տանջվել դաշտի յուրաքանչյուր հատվածում»,- ասել է իտալացի մասնագետը։

Հայաստան - Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner