Logo

Ռուբեն Դիաշի ընկերուհին կնկարահանվի Գայ Ռիչիի The Gentleman սերիալի երկրորդ եթերաշրջանում

20:41 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշի ընկերուհի Մայա Ջաման «յոթերորդ երկնքում է», քանի որ դեր է ստացել աշխարհահռչակ ռեժիսոր Գայ Ռիչիի՝ Netflix-ում ցուցադրվող սերիալում, հաղորդում է The Sun-ը:

Ջաման դեր է ստացել The Gentleman սերիալի երկրորդ եթերաշրջանում: Նա խաղալու է սերիալի գլխավոր հերոս Էդի Հորնիմանի (մարմնավորում է Թեո Ջեյմսը) ծանոթի կնոջ դերը: Ըստ բրիտանական աղբյուրի՝ Մայա Ջաման ցնծության մեջ է տեղի ունեցածից:

«Մայան շատ ուրախ է Գայ Ռիչիի գլխավորությամբ նման մեծ շոուում դեր ստանալու կապակցությամբ: The Gentleman-ը 2024 թվականի լավագույն սերիալներից էր: Նրանք կատարելապես համապատասխանում են միմյանց»,- գրում է բրիտանական աղբյուրը:

Ըստ լուրերի՝ 30-ամյա դերասանուհին արդեն մասնակցում է նկարահանումներին:

The Gentleman սերիալի երկրորդ եթերաշրջանը, ըստ ամենայնի, կթողարկվի 2026 թվականին:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner