Logo

Տրե՞նտ, թե՞ Կարվախալ․ Ալոնսոն պատասխանել է բարդ հարցին

11:14 / 18.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն «Արքայական ակումբի» ղեկին նորամուտից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի՝ ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․

«Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողներ ունենալը մեկ խաղային դիրքում։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։

Կարող եմ ասել, որ այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ հրաշալի է դրսևորել։ Այս հարցն իսկական գլխացավանք է ինձ համար»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերում Marca-ն։ 

Իսպանացի մասնագետը նաև անդրադարձել է Ռոդրիգոյին ու պատմել, որ շատ տպավորված է եղել Վինիսիուսի հետ առաջին խոսակցությունից․

«Ռոդրիգոյի համար մրցաշրջանի ավարտը բարդ է եղել։ Նա նույնիսկ ազգային հավաքական չհրավիրվեց։ Բայց մենք զրուցել ենք, ու կարող եմ ասել, որ նա մեծ ցանկություն ունի ցույց տալու իր իրական ուժը։ Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա ու հրաշալի ֆուտբոլիստ։ Նա անչափ նվիրված է»,- ասել է Ալոնսոն։ 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner