Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն սրունքի մկանի վնասվածք է ստացել «Խիմկիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղի 34-րդ րոպեին։
25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացել է պատգարակի վրա, երբ հաշիվը հավասար էր՝ 1:1: Հանդիպումն ավարտվել է մերձմոսկովյան թիմի հաղթանակով` 3-2:
Վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ։ Իվուն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի վերջին խաղը։ Նրա մասնակցությունը Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) թիմերի դեմ Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին հարցականի տակ է:
Ավելի վաղ Metaratings-ը գրել էր, որ Իվուն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:
Կարդացեք նաև՝
- Fastex ՊԼ. «Փյունիկը» 5 գոլ խփեց և հաղթեց «Արարատին»` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր
- «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում
- «Մենք ենք մեր ֆուտբոլը». հարցազրույց Վարազդատ Հարոյանի հետ
- Fastex ՊԼ. «Գանձասարն» առաջին հաղթանակը տարավ 10 հոգով մնացած «Շիրակի» դեմ խաղում
- Fastex Պրեմիեր լիգա. 31-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ