Ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովան դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ:
34-ամյա թենիսիստուհին 1/8 եզրափակիչում երկու սեթում հաղթեց աշխարհի 51-րդ ռակետ Սոնայ Կարտալին` 7-6, 6-4: Աշխարհի 50-րդ ռակետը բրիտանուհու արգելքը հաղթահարեց 2 ժամ 1 րոպեում: Մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Պավլյուչենկովան կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովայի և չեխ Լինդա Նոսկովայի դիմակայության հաղթողի հետ:
Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում կլինի կանանց մենախաղի Արինա Սաբալենկա - Էլիս Մարտենս մրցախաղը: