Logo

«Ուիմբլդոն». Իգա Շվյոնտեկն առանց խնդիրների դուրս եկավ եզրափակիչ

21:16 / 10.07.2025Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչ:

Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում երկու սեթում 6-2, 6-0 հաշվով հաղթեց աշխարհի 35-րդ ռակետ Բելինդա Բենչիչին: Շվյոնտեկը Շվեյցարիան ներկայացնող բոսնիացու արգելքը հաղթահարեց 1 ժամ 11 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

Շվյոնտեկը եզրափակիչում տիտղոսը կվիճարկի աշխարհի 12-րդ ռակետ, ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովայի հետ, որը կիսաեզրափակիչում երեք սեթում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթել է առաջին համար Արինա Սաբալենկային:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner