Ֆլավիո Կոբոլին դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։
Իտալացի թենիսիստը 6-4, 6-4, 6-7 (4-7), 7-6 (7-3) հաշվով առավելության է հասել Մարին Չիլիչի (Խորվաթիա, 83-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Աշխարհի 23-րդ ռակետը հաղթել է 3 ժամ 26 րոպեում։ Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։
23-ամյա Կոբոլին կարիերայում առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ և կմրցի Նովակ Ջոկովիչ - Ալեքս դե Մինոր զույգի հաղթողի դեմ: Մրցախաղն այժմ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։
«Ֆասթ Սպորտ 1»-ով էլ կարող եք դիտել կանանց մենախաղի Բելինդա Բենչիչ - Եկատերինա Ալեքսանդրովա դիմակայությունը։