«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որը երկարաձգեց պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ, 2 պահանջ է ներկայացրել ակումբին, հայտնում է AS-ը:
Յամալը պահանջել է, որ ինքը լինի 11-մետրանոց նշակետից, ինչպես նաև տուգանայիններից հարվածներ կատարող հիմնական ֆուտբոլիստը: Այժմ «Բարսելոնայում» 11-մետրանոցից հարվածում է Ռոբերտ Լևանդովսկին, երկրորդը՝ Ռաֆինյան:
Ըստ նոր պայմանագրի՝ 17-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 1 միլիարդ եվրո է: Եթե Յամալը նվաճի «Ոսկե գնդակը», ապա նրա աշխատավարձի չափն էապես կբարձրանա: