Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ֆլամենգո», հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։
33-ամյա ֆուտբոլիստը Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբի կազմում կմասնակցի հունիսի 15-ից ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը։
Ժորժինյոն «Արսենալում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 79 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։