Իսպանացի մոտոցիկլետավար Պաու Ալսինան մարզման ժամանակ մահացել է, հաղորդում է Regio7-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ի առավոտյան Սարագոսայի մրցուղում։ 17-ամյա մարզիկն ընկել է մոտոցիկլից և գլուխը հարվածել գետնին։ Ալսինան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Նա ավելի վաղ Estrella Galicia թիմի կազմում մասնակցել էր JuniorGP-ին (աշխարհի պատանեկան առաջնություն)։