Բարդ ու գայթակղիչ կերպարներն ու վարպետական մոտեցումներն Անյա Թեյլոր-Ջոյին դարձրեցին իր սերնդի ամենապահանջված դերասանուհիներից մեկը՝ չնայած այն փաստին, որ աղջնակը կինոարտադրության ոլորտում է մեկ տասնամյակից էլ քիչ ժամանակահատված:
Անյա-Թեյլորը բրիտանական Vogue-ի ապրիլյան համարի շապիկի դեմքն է լինելու. այս առիթով եկեք վերհիշենք 25-ամյա դերասանուհու ամենահիշարժան ֆիլմերն ու հեռուստաշոուները՝
The Witch (2015)/ Կախարդը
Ընդամենը 18 տարեկանում դերասանուհին գրավել է կինոինդուստրիան Ռոբերտ Էգերսի սարսափ ֆիլմում` իր մեծ ու լայն բացված աչքերով, որտեղ մարմնավորում էր ֆերմերի՝ կախարդության մեջ մեղադրվող դստերը:
The Miniaturist (2017)/ Մանրանկարիչը
Ջեսի Բերթոնի բեսթսելլեր վեպի կենտրոնում գտնվող միամիտ նորապսակ Փեթրոնելլան նրբագեղությամբ և շնորհքով կենդանանում է Գիլեմ Մորալեսի և Ջոն Բրաունլոուի Ամստերդամի հիասքանչ պատկերով դերասանի միջոցով, մոտավորապես 1686 թվականին:
Երբ նրան տիկնիկների տուն են նվիրում, աղջիկը հայտնաբերում է, որ տունիկի փոքրիկ բնակիչները հուշում են իրեն շրջապատող երկակի աշխարհի մասին:
Peaky Blinders (2019-ից առ հիմա)
Հուզիչ լրացում Սթիվեն Նայթի հանցագործ սագայի հինգերորդ և վեցերորդ սեզոններին:
Թեյլոր-Ջոյը Մայքլ Գրեյի գլամուրային և հանդուգն ամբիցիոզ կինն է: Եթե կա ինչ-որ մեկը, որն արժանի հակառակորդ է Թոմի Շելբիին, ապա դա հենց նա է:
The Northman (2022)/ Հյուսիսային մարդ
Ռոբերտ Էգերսի (ֆիլմի ռեժիսոր) հետ իր երկրորդ համագործակցության շրջանակում դերասանուհին մարմնավորում է կեչու անտառի Օլգային՝ մահացու գունատ կախարդուհուն, որն օգնության է հասնում արյունարբու վիկինգ արքայազնին 10-րդ դարի Իսլանդիայում: Մինչ նա կոտրում է իր թշնամիների ոսկորները, նա ոչնչացնում է նրանց միտքը, բանականությունը:
Եվ, վերջապես, The Queen’s Gambit (2020) / Թագուհու գամբիտը
Սքոթ Ֆրանկի և Ալան Սքոթի Netflix ֆիլմում շախմատի կարմահեր հրաշամանուկի իր դերով Թեյլոր-Ջոյն արժանացել է Ոսկե գլոբուսի, SAG մրցանակի և Քննադատների ընտրության մրցանակի՝ գրավելով նաև ամբողջ աշխարհի կինոսերներին իր սառնասիրտ ինքնատիրապետումով և խոցելիությամբ: