«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», մտադիր է վերադառնալ կատալոնական ակումբ։
Sport.es-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կրկին խաղալ «Բարսելոնայում» և պատրաստ է լրջորեն պայքարել` մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Ֆաթին հավատում է, որ կարող է միջմրցաշրջանային հատվածում շահել ակումբի գլխավոր մարզիչ Չավիի վստահությունը։
Չավին նույնպես պատրաստ է շանս տալ Ֆաթիին, սակայն կարևոր է նաև ակումբի ղեկավարության դիրքորոշումը։ «Բլաուգրանայի» ղեկավարներն այլևս հույսեր չեն կապում իսպանացու հետ և ցանկանում են վաճառել նրա տրանսֆերը։
«Բարսելոնան» համալրումներ ունենալու համար ստիպված է լինելու բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, իսկ Ֆաթիին ակումբում անձեռնմխելի չեն համարում։
Անսու Ֆաթին 2023/24 մրցաշրջանից առաջ է միացել «Բրայթոնին», որի կազմում 28 խաղում խփել է 4 գոլ, դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։