«Արարատ-Արմենիան» նոր պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Վահրամ Մախսուդյանի և վինգեր Միսակ Հակոբյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մախսուդյանը 2023թ. հուլիսից վարձավճարով հանդես էր գալիս «Վեստ Արմենիայում», որի կազմում 35 հանդիպման է մասնակցել։ Հակոբյանն էլ 2021 թվականից վարձավճարով ԲԿՄԱ-ում էր, 104 խաղում 10 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Երկու ֆուտբոլիստներն էլ այս ամռանն են վերադարձել «Արարատ-Արմենիա»։
Կարդացեք նաև`