Logo

«Արարատ-Արմենիան» նոր պայմանագիր է կնքել երկու ֆուտբոլիստի հետ

17:26 / 21.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Արարատ-Արմենիան» նոր պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Ներսեսյանի ու հարձակվող Արայիկ Էլոյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրանց համաձայնագրերն ուժի մեջ կլինեն մինչև 2028թ. հունիսի 30-ը ներառյալ։

Ներսեսյանը 2019 թվականից հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում, 141 խաղից 33-ում դարպասն անառիկ է պահել։ Էլոյանն էլ 2022թ. հուլիսին էր միացել «Բանակայիններին», 56 խաղում 14 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։

Երկու ֆուտբոլիստներն էլ այս ամռանն են վերադարձել «Արարատ-Արմենիա»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ