
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան, հնարավոր է, որ վերադառնա «Վիլյառեալ»: Միջմրցաշրջանում իսպանացին կմարզվի իսպանական ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, եթե ֆուտբոլիստն իրեն լավ դրսևորի մարզումների ժամանակ, ապա նրան 1-ամյա պայմանագիր կառաջարկվի:
Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ 33-ամյա իսպանացին վնասվածքի պատճառով չի մասնակցել 2017/18թթ. մրցաշրջանին: