Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան նաճեց Իթսբուրնում ավարտված WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը:
Աշխարհի 14-րդ ռակետը եզրափակիչում երկու սեթում 6-3, 6-4 հաշվով հաղթեց կանադուհի Լեյլա Ֆերնանդեսին (30-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 54 րոպե:
27-ամյա Կասատկինան նվաճեց կարիերայի 7-րդ տիտղոսը: Ի դեպ, ռուս թենիսիստուհին առաջին անգամ հաղթեց խոտածածկի վրա անցկացված մրցաշարում: