Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է։
Իտալացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 7-6 (7-2), 6-4, 6-4 հաշվով հաղթել է Բեն Շելթոնին (ԱՄՆ, 10-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր, տևել է 2 ժամ 21 րոպե։
Սիները կիսաեզրափակիչում կմրցի Նովակ Ջոկովիչ - Ֆլավիո Կոբոլի զույգի հաղթողի դեմ։ Այդ մրցավեճն էլ այժմ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։