Գերմանական «Հոֆենհայմի» ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները տեղափոխվել է «Լայպցիգ»:
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը: 23-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին կմիանա հուլիսի 15-ին։
«Ես շատ ոգեշնչված եմ: Հենց ամենասկզբից ինձ հասկացնել էին տվել, որ ակումբը իրոք հետաքրքրված է ինձ հետ պայմանագիր կնքելու տարբերակով: «Լայպցիգը» Եվրոպայի ամենահետաքրքիր թիմերից է»,- Բաումգարտների խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: