Logo

Մկոյանը նոր մրցաշրջանը կդիմավորի իր կարիերայի հայկական 8-րդ ակումբում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:59 / 13.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայկական 3 թիմերն առաջին հանդիպումներն անցկացրին եվրագավաթներում: Համալրման գործընթացն այդ թիմերում գրեթե ավարտվել է: Իսկ ահա մյուս ակումբները շարունակում են տրանսֆերային ամառվա ընթացքում կազմի փոփոխությունները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:

Արդեն կայացած տրանսֆերներից ուշագրավ է նախորդ առաջնության ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստ, 38-ամյա Հրայր Մկոյանի տեղափոխությունը «Վան»: Չարենցավանյան ակումբը Մկոյանի ֆուտբոլային հարուստ կենսագրությունում կլինի հայկական 8-րդ թիմը, որի կազմում փորձառու ֆուտբոլիստը Հայաստանում 19-րդ մրցաշրջանը կանցկացնի: Նա արդեն 22 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Մկոյանից ավելի երկար հայկական ակումբներում հանդես են եկել միայն Գևորգ Կասպարովը (22 մրցաշրջան) և Հովհաննես Թահմազյանը (20):

Ի դեպ, «Վանի» հետ հանդիպումները հիշարժան են եղել Մկոյանի համար: Գյումրիում ապրիլի 12-ին «Վանի» հետ կայացած խաղում Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած առաջնության խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:

 

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Հանգամանքների բերումով, Մկոյանը տարբեր ժամանակահատվածներում 3 անգամ հեռացել է «Շիրակից» ու կրկին վերադարձել է հարազատ կոլեկտիվ, որի մարզաշապիկով էլ առավել հաճախ՝ 151 անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի առաջնություններում:

«Շիրակի» ավագը խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Արարատ-Արմենիայում» և «Ալաշկերտում»:

Հայկական 8 ակումբներում հանդես եկած Արսեն Բեգլարյանը որոշ ընդմիջումից հետո կրկին կպաշտպանի «Ալաշկերտի» դարպասը: Նա «Վանի» իր խաղընկերների հետ է տեղափոխվել «Ալաշկերտ», որի կազմում խաղացել է 2016/17 և 2017/18թթ. առաջնություններում: Հայաստանում նա պաշտպանել է նաև «Գանձասար-Կապանի», «Շիրակի», «Ուլիսի», «Միկայի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» դարպասները:

Բեգլարյանի հետ «Ալաշկերտ» է տեղափոխվել նաև հայկական 7 ակումբներում հանդես եկած Անատոլի Այվազովը, որն ալաշկերտցիների կազմում նախկինում խաղացել է 2023/24թթ. առաջնությունում:

8 թիմում է խաղացել նաև Հենրի Ավագյանը, որը նախորդ առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիայի» դարպասը պաշտպանելուց հետո կրկին վերադարձել է «Փյունիկ»:

«Փյունիկում» կես մրցաշրջան խաղալուց հետո 7 թիմերում հանդես եկած Արթուր Գրիգորյանը վերադարձել է «Արարատ»: Որոշ ընդմիջումից հետո «Արարատում» կխաղա նաև փյունիկցի Արման Հովհաննիսյանը: Արարատցիների մարզական պատիվը կպաշտպանի նաև 6 թիմերում խաղացած Արթուր Քարտաշյանը:

FastNews-ը ներկայացնում է տրանսֆերային ամառվա ընթացքում նոր թիմ տեղափոխված այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք իրենց կարիերայի ընթացքում խաղացել են 5 և ավելի հայկական ակումբներում:

Ֆուտբոլիստներ

Թիմեր

1. Հենրի Ավագյան

8

2. Արսեն Բեգլարյան

8

3. Հրայր Մկոյան

7

4. Արթուր Գրիգորյան

7

5. Անատոլի Այվազով

7

6. Արթուր Քարտաշյան

6

7. Արման Հովհաննիսյան

6

8. Գևորգ Տարախչյան

5

9. Յուրի Գարեգինյան

5

10. Սերոբ Գրիգորյան

5

11. Ռոբերտ Հակոբյան

5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:15 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Բարսեղյանի վճռորոշ վրիպումը. «Սլովանն» ավարտեց մրցելույթը, «Ցրվենա Զվեզդան» շարունակուն է պայքարը

00:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանի «Ինտերի» գոլառատ ոչ-ոքին

00:21 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սևիկյանը կրկին բացակայում էր. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լյուդոգորեցին»

23:58 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աքսել Վիտցելը նոր ակումբ ունի

Պաշտոնական
23:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնարումա. «Ցավոք, ինչ-որ մեկը որոշել է, որ այլևս չեմ կարող լինել թիմում»

22:50 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

22:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Էնրիկե. «Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել»

21:57 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բավարիան» 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ

21:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալվարո Մորատան` «Կոմոյի» ֆուտբոլիստ

20:54 / 12.08.2025 • Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. ՊՍԺ-ի հայտացուցակը

20:26 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Բանդիկյանի առաջին ասիստը ԲԿՄԱ-ի հիմնական թիմում

19:52 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջեք Գրիլիշը վարձավճարով տեղափոխվեց «Էվերթոն»

Պաշտոնական
19:15 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան

Պաշտոնական
18:45 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

18:42 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:01 / 12.08.2025 • Ֆուտբոլ

ԱՊԼ-ում ելույթ ունեցած նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

17:47 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Փյունիկի» հուզիչ հրաժեշտը Եղիշե Մելիքյանին

17:16 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր. Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները

16:34 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Իսպանիայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվել

Պաշտոնական
16:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

«Մեզ զրկում են մեր երազանքից». «Քրիստալ Փելասի» հայտարարությունը

15:37 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկում» Արտակ Օսեյանի մարզչական շտաբը

Պաշտոնական
15:01 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ժամն ու մրցավայրը փոխվել են

Պաշտոնական
14:49 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատը» հայտնել է 10 նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին

Պաշտոնական
14:21 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Լևանդովսկի. «Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն»

13:43 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Իլյա Զաբառնին պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական
13:28 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վանի» թիմային ռեկորդը, Մինասյանի և Միլկովիչի ուշագրավ ցուցանիշները. Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը՝ 10 փաստով

Բացառիկ
13:22 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Էզեն կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ

12:44 / 12.08.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Պարմայի» պաշտպանին

12:18 / 12.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկ

11:38 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա

11:11 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Իտալական 5 ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

10:32 / 12.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է

10:07 / 12.08.2025 • Թենիս

Ցինցինատի. Սիները և Ֆրիցը դուրս եկան 1/8 եզրափակիչ

00:34 / 12.08.2025 • Ֆուտբոլ

Աշխարհի չեմպիոնները նոր գլխավոր մարզիչ ունեն

Պաշտոնական
00:09 / 12.08.2025 • Ֆուտբոլ

«Բորուսիան» հայտնել է Զյուլեի ապաքինման ժամկետը

23:56 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Կյանքից հեռացել է Ճապոնիայի հավաքականի գլխավոր ռմբարկուն

23:33 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
9 տարվա համատեղ կյանքից հետո Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել Ջորջինային

23:07 / 11.08.2025 • Թենիս

Ցինցինատի. Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից

Պաշտոնական
22:39 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի խաղ կարող է անցկացվել ԱՄՆ-ում. RFEF-ը կդիմի ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին

Պաշտոնական
22:17 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Փյունիկը» հաստատեց Օսեյանի նշանակումը

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ