«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն ու կիսապաշտպան Մարկ Կասադոն պատրաստ կլինեն Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվել են վնասվածքից և «Բլաուգրանայի» բուժանձնակազմից թիմին օգնելու թույլտվություն ստացել։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին և ժամը 18:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։